×

2 սենյականոց բնակարան Նար-Դոսի փողոցում կենտրոնում, 44 քմ, նախավերջին հարկ

2 սենյականոց բնակարան Նար-Դոսի փողոցում կենտրոնում, 44 քմ, նախավերջին հարկ
Ամրագրումների Օրացույց
Այս գույնով նշված օրերի գները տարբեր են, տեսնելու համար սեղմեք այդ օրվա վրա օրացույցում
Այս գույնով նշված են զբաղված/ամրագրված օրերը
Նար-Դոսի փողոց 75, Երևան

Նկարագիր

  • Վարձակալության է տրվում շատ գեղեցիկ և լիովին կապիտալ վերանորոգված բնակարան Նար-Դոս փողոցում ` Երևան Սիթիի շենքում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 41 քմ է։ Վերանորոգումը իրականացված է բարձրորակ նյութերով․ ամբողջությամբ փոխված են էլեկտրական լարերը, ջրամատակարարման և կոյուղու համակարգերը, իրականացված է որակյալ ներքին հարդարում։

    Բնակարանը կահավորված է և հագեցած է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով՝ ներառյալ լվացքի մեքենա, խոհանոցային կահույք և այլ անհրաժեշտ հարմարություններ, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես բնակվել առանց լրացուցիչ ներդրումների։

    Պատուհաններից բացվում է գեղեցիկ և բաց տեսարան դեպի սարալանջն ու Արարատ լեռը, ինչը բնակարանին հաղորդում է առանձնահատուկ խաղաղ ու հաճելի մթնոլորտ։

    Շենքը գտնվում է հարմարավետ և զարգացող թաղամասում՝ ապահովելով ինչպես հանգիստ բնակություն, այնպես էլ քաղաքային հարմարությունների հեշտ հասանելիություն։
Նմանատիպ հայտարարություններ